Շուտով ՀՀ վճարային տերմինալների շուկայում, որտեղ ներկայումս աշխատում են «Թել Սել» և «Տանդեմ Փեյմինթս» ընկերությունները, հայտնվելու է նոր կազմակերպություն, որը կարող է լուրջ մրցակից լինել արդեն իսկ գործող ընկերությունների համար։
Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ նորաստեղծ «Իզի Փեյ» ընկերությունն արդեն դիմել է ՀՀ կենտրոնական բանկ` վճարահաշվարկային գործունեություն իրականացնելու նպատակով համապատասխան լիցենզիա ստանալու համար։
Մնում է հուսալ, որ նոր ընկերության ի հայտ գալը դրական անդրադարձ կունենա հայկական վճարահաշվարկային շուկայի վրա, ինչից կշահեն տվյալ ծառայություններից օգտվող քաղաքացիները։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ